Փոխարժեքներ
20 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.72 |
EUR | ⚊ | € 412.42 |
RUB | ⚊ | ₽ 4.3881 |
GBP | ⚊ | £ 498.21 |
GEL | ⚊ | ₾ 140.83 |
Ռուսաստանի դեմ պատերազմի գրեթե 3 տարիների ընթացքում ավելի քան 46 000 ուկրաինացի զինվորական է զոհվել, ևս տասնյակ հազարներն անհայտ կորել են կամ գերության մեջ են։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
«Մենք ունենք ֆիքսված թվով զոհեր՝ ավելի քան 46 000 զոհված զինվորական։ Նաև կան տասնյակ հազարավոր անհետ կորածներ կամ գերության մեջ գտնվողներ։ Եվ ստույգ հայտնի չէ, որովհետև անհետ կորածները կարող են մահացած լինել կամ գերության մեջ լինել»:
Զելենսկիի խոսքով՝ հնարավոր չէ ճշգրիտ որոշել խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներում: