|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Պետական գերատեսչություններից տեղեկություններ ստացանք, որ կառավարությունից հրահանգել են՝ անցնել նախընտրական ռեժիմի:
Այսինքն, փափուկ մարտավարություն կիրառել քաղաքացիների նկատմամբ՝ կլինի հարկային քաղաքականության ոլորտում, տույժ-տուգանքների վճարման եւ այլ վարչարարությունների գծով։
ՆԳՆ մեր աղբյուրներից էլ տեղեկացանք, որ պարեկներին էլ է ասվել, որ հնարավորինս ներողամիտ լինեն վարորդների խախտումների նկատմամբ եւ տուգանեն խիստ անհրաժեշտ եւ ակնառու դեպքերում, որպեսզի ընտրությունների նախաշեմին սոցիալական դժգոհությունները չաճեն, քանի որ քաղաքացիներից շատերն իրենց կարող են ներել Արցախի հանձնումը, բայց մեծ տուգանքների պատճառով կարող են դառնալ իրենց թշնամին։