Փոխարժեքներ
05 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 386.99 |
EUR | ⚊ | € 426.85 |
RUB | ⚊ | ₽ 4.07 |
GBP | ⚊ | £ 509.55 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
«Փաստինֆո»-ն գրում է․
«Ադրբեջանը չի արձագանքել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրելու առաջարկին։ Այս մասին «Փաստինֆոյի» հարցմանն ի պատասխան հայտնել է ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Իննա Թորգոմյանը։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանին առաջարկել են ապառազմականացում եւ չհարձակման մասին պայմանագրի ստորագրում։
«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ խնդրելով հայտնել, թե արդյոք Ադրբեջանն արձագանքել է այս առաջարկին։
«Հայտնում ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ չհարձակվելու մասին պայմանագիր ստորագրելու վերաբերյալ Ադրբեջանին ուղղված առաջարկին վերջինս չի արձագանքել»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի պաշտոնական գրության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ հայտարարել էր, որ «Խաղաղության պայմանագրի» քննարկվող տարբերակում կան հոդվածներ, որոնց վերաբերյալ առկա են սկզբունքային տարաձայնություններ։ ՀՀ ԱԳՆ-ին նույն հարցմամբ խնդրել էինք հայտնել, թե քանի տարաձայնության կա այս պահին եւ որ կետերին են վերաբերում։
Բացի այդ՝ հիշեցրել էինք, որ 2023 թ-ի ամռանը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել էր, որ բանակացային գործընթացում անհամաձայնություններ կան սահմանազատման, երաշխավորների ինստիտուտի, Բաքու-Ստեփանակետ երկխոսության շուրջ։ Մեզ հետաքրքրում էր, թե այս հարցերի շուրջ այսօր քննարկում առկա՞ է, թե ոչ։
Մեր այս հարցերին նախարարությունից խիստ բովանդակային պատասխան են ներկայացրել։
«Խնդրո առարկայի առնչությամբ Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումների վերաբերյալ ՀՀ վարչապետը, ԱԳ նախարարը, ինչպես նաև ՀՀ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար հանդես են գալիս մամուլի համար հայտարարություններով, մամուլի ասուլիսներով, ճեպազրույցներով, ելույթներով ու հարցազրույցներով»։ Թեւերս ԱԳՆ-ում շատ խառն են, եւ օրինականության մասին ուղղակի մոռացել են, չգիտեն, որ նման ձեւակերպմամբ տեղեկատվության տրամադրումը խախտում է ՀՀ ազգային օրենսդրությունը, քանզի նման հիմք չկա նախատեսված՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքում»։