|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Երևանի ավագանու ընտրություններին մնացել են հաշված ժամեր, և ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարում է, որ ուժի մեջ է իր հրավերը` ուղղված իր մրցակցին` «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին:
«Ես նրան հրավիրում եմ ուղիղ եթերով բանավեճի, ու նվաստացուցիչ եմ համարում տեսաձայնագրությամբ, նախապես զապիսով բանավեճ կազմակերպելը: Օրակարգի ու թեմայի ընտրությունը թողնում եմ իրեն: Ես որպես կինոգետ կարող եմ ապացուցել նրան, որ ինչ ինքը մատուցում է, սերնդապղծություն է, խեղաթյուրելով սերունդների ճաշակը: Դուք ժամանակ ունեիք, որ ձեր հոգեբանները ու քաղաքագետները ձեզ նախապատրաստեին ինձ հետ բանավիճելու: Նիկոլ Փաշինյանի հետևում թաքնվելով քաղաքապետ չեք կարող աշխատել»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: