Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր ԱԺ 37 պատգամավորների կողմից ներկայացված՝ Սահմանադրության փոփոխման նախագծին: Նա մասնավորապես նշել է, որ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում Սահմանադրության փոփոխության նախագիծը 2-րդ ընթերցմամբ չի քվեարկվելու, և Սահմանադրական դատարանի գործունեությունն ապօրինաբար չի դադարեցվելու։ Գրառումն ամբողջությամբ՝ստորև.
«Պահանջված պարզաբանում Ազգային ժողովի իշխող խմբակցության շտապողականության վերաբերյալ
Վաղը հրավիրվելիք ԱԺ արտահերթ նիստում քննարկվելու են.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը և կից փաթեթը՝ 1-ին և 2-րդ ընթերցմամբ։ Նախագծերի ընդունման համար անհրաժեշտ է 80 կողմ ձայն։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը՝ միայն առաջին ընթերցմամբ, որի ընդունման համար անհրաժեշտ է 88 կողմ ձայն։
Այսպիսով, այս արտահերթ նիստի ընթացքում Սահմանադրության փոփոխության նախագիծը 2-րդ ընթերցմամբ չի քվեարկվելու, և Սահմանադրական դատարանի գործունեությունն ապօրինաբար չի դադարեցվելու։
Փոխարենը՝ իշխող խմբակցությունը 1-ին հարցն ընդունելուց հետո, այդ նախագծերն ուղարկելու է Հանրապետության նախագահի ստորագրմանը, և միայն վերջինիս ստորագրելուց հետո Սահմանադրական փոփոխության նախագիծը կընդգրկվի օրակարգ և քվեարկի 2-րդ ընթերցմամբ։
Ամփոփելով.
1. Վաղվա արտահերթ նիստի արդյունքում Սահմանադրական դատարանի գործունեությունը չի դադարեցվելու, այլ կյանքի է կոչվելու դրան ուղղված 1-ին քայլը՝ սահմանադրական փոփոխությունների պարագայում ԱԺ-ի կողմից ՍԴ դիմելու պարտադիր պահանջի շրջանցումը։
2. Միջազգային կառույցներն բավարար ժամանակ կունենան արձագանքելու իրականացվող հակաիրավական և հակասահմանադրական գործընթացներին։
3. Հանրապետության նախագահը կունենա հնարավորություն իրականացնելու իր հիմնական գործառույթը՝ կանխելու նշված հակաիրավական և հակասահմանադրական գործընթացը՝ դիմելով ՍԴ այս ակնհայտ հակասահմանադրական նախագծերի Սահմանադրությանը համապատասխանության հարցով։
4. Հանրապետության նախագահի կողմից իր սահմանադրական գործառույթի կատարումից զերծ մնալու պարագայում՝ ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները կունենան ՍԴ դիմելու հնարավորություն»։