կարևոր
2368 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-26 19:39
Հասարակություն

Առաջիկայում կյանքի է կոչվելու «Հակոբավանք վանական համալիրի վերածնունդ» ծրագիրը

Առաջիկայում կյանքի է կոչվելու «Հակոբավանք վանական համալիրի վերածնունդ» ծրագիրը

Բարերար Ռուբեն Վարդանյանի և Արցախի թեմի առաջնորդությամբ առաջիկայում կյանքի է կոչվելու «Հակոբավանք վանական համալիրի վերածնունդ» ծրագիրը։ Այդ մասին տեղեկանում ենք «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ից։

«Բարդ ժամանակների թելադրանքը նոր կենսակերպի հնարավորություն է։ Արցախում տարբեր ոլորտների վերակերտման պահանջն անհետաձգելի է։ Առաջնորդվելով այս հրամայականով, «Արցախի անվտանգության և զարգացման ճակատն» ազդարարում է ևս մեկ մասշտաբային նախագծի մասին։

Շարժումը կարևորում է սերունդների առաջ պատասխանատվությունը, համախմբման գաղափարն ու հոգևոր արժեքների պահպանումը և անկախ ամեն ինչից, իր բոլոր ուժերը կենտրոնացնում է դրա շուրջ։

Մեր առաջնահերթությունների համատեքստում մշակվել և առաջիկայում կյանքի է կոչվելու բարերար Ռուբեն Վարդանյանի և  Արցախի թեմի  առաջնորդությամբ «Հակոբավանք վանական համալիրի վերածնունդ» ծրագիրը, որը նպատակ ունի ոչ միայն վերակերտել մեր փառահեղ հոգևոր կոթողներից ևս մեկը, այլ նաև զուգահեռ անհրաժեշտությամբ, ստանձնել կրթական հաստատության բարեփոխման,  մարդկանց հանրօգուտ աշխատանքի մեջ ներգրավվելու և աշխատավարձով ապահովելու, գյուղական կենցաղային պայմանները բարելավելու առաքելություն։

Վանքի վերականգնման ու վերանորոգման աշխատանքների մեկնարկը խորհրդանշական ակցիայով, տրվելու է հուլիսի 28-ին։ Երկարաժամկետ տևողության ծրագրին մասնակցել կարող են  գաղափարը կիսող ճարտարապետ-վերականգնողներ, վերանորոգողներ, շինարարներ, քարտաշ֊վարպետներ, աշխատանքային հիմունքներով մասնագետներ ու կամավորներ։

Կատարվելիք աշխատանքների կազմակերպական պատասխանատվությունը ստանձնում է հանրային շարժումըապահելով կեցության խնդիրը։

Նախագծին մասնակցելու համար կարող եք դիմել «Մեր սարերը» կենտրոն կամ զանգահարել 3333 կարճ համարին», - նշված է հաղորդագրությունում։