Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ընդդիմությունը ունի հստակ օրակարգ, գործողությունների ծրագիր որը անշեղորեն կյանքի է կոչվելու։
Այս պահին մենք ոչ թե պետք է ընդդիմությանը շտապեցնենք, մղենք չարդարացված գործողությունների կամ մեղադրենք, այլ պետք է օգնենք, օժանդակենք, հնարավորինս աջակցենք, որպեսզի աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակից բխող ճիշտ պահին, պայքարը լինի առավել կազմակերպված, նպատակային ու արդյունավետ։
Մերժում եմ բոլոր կարգի հոռետեսական, անկումային, հիասթափեցնող տրամադրությունները։
Մեր պայքարի ընկերները տարբերվում են իրենց մտավոր, մարդկային ու որակական հատկանիշներով։
Մեր հաղթանակի հիմքը, գրավականը, մարդկային հենց այդ որակնեն են լինելու։
Մենք ունենք պայքարելու անկոտրում կամք, հաղթանակի հասնելու վճռականություն, մեր Աստվածային երկիրը թրքահպատակների ճիրաններից ազատագրելու սուրբ պարտականություն։
Մենք հավատարիմ ենք Եռաբլուրում մեր սուրբ նահատակների շիրիմներին տրված երդմանը՝ շարունակել նրանց անդավաճան, նվիրական պայքարը, ապացուցել, որ իրենք նահատակվել են հանուն Հայաստանի և ոչ թե հանուն ոչնչի։
Սիրելի հայրենակից, մենք մտնում ենք պայքարի ամենավճռական ու պատասխանատու՝ հաղթանակի փուլ։
Այս պայքարը, մեկ օրվա պայքար չէ, մեզ սպասում է տևական, հետևողական ու անկոտրում պայքար։
Եվ ուրեմն՝ առանց տրտնջալու, դժգոհելու, անհարկի, չհիմնավորված, չփաստարկված քննադատությունների, եկեք լծվենք հայրենիքի փրկության սուրբ գործին։
Մեր պահանջն արդար է, պայքարն՝ անկասելի։
Սայաթ Շիրինյան
«Հայաստան» խմբակցության անդամ