|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հակաօդային պաշտպանության միջոցները մեկ գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում խոցել են ուկրաինական 164 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցներով ոչնչացվել են ուկրաինական 164 անօդաչու թռչող սարքեր, որոնցից 32-ը՝ Կրասնոդարի երկրամասում, 26-ը՝ Ղրիմի Հանրապետությունում, 20-ը՝ Բրյանսկի մարզում, 9-ական ԱԹՍ ոչնչացվել է Վոլգոգրադի, Ռոստովի և Օրյոլի մարզերում, 6-ը՝ Լիպեցկի մարզում, 5-ը՝ Վորոնեժի մարզում, 2-ական ԱԹՍ խոցվել է Բելգորոդի, Կուրսկի և Տուլայի մարզերում, 39 ԱԹՍ ոչնչացվել է Սև ծովի ջրային տարածքի և երեք ԱԹՍ՝ Ազովի ծովի ջրային տարածքի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։