|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ռուսական ՀՕՊ-ի հերթապահ միջոցներն անցած գիշեր ՌԴ-ի շրջանների երկնքում 9 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Սև ծովում ոչնչացրել են անէկիպաժային մոտորանավակ, որը շարժվում էր դեպի Ղրիմ։ Այս մասին հայտնել Է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Անցած գիշերվա ընթացքում ՀՕՊ-ի հերթապահ միջոցների կողմից որսացել և ոչնչացվել է 9 ուկրաինական անօդաչու թռչող սարք. յոթ ԱԹՍ՝ Բրյանսկի մարզի տարածքում և մեկական ԱԹՍ՝ Բելգորոդի և Սարատովի մարզերի տարածքներում: Սևծովյան նավատորմի հերթապահ կրակային միջոցներով Սև ծովի ջրային տարածքի հյուսիս-արևմտյան մասում ոչնչացվել է Ղրիմի թերակղզու ուղղությամբ ուղևորվող մեկ անէկիպաժային մոտորանավակ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։