|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՕՊ հերթապահ միջոցներն այս գիշեր 21 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել և որսացել Ռուսաստանի մարզերի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու հերթական փորձերը կանխվել են։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները ոչնչացրել և որսացել են ուկրաինական 21 անօդաչու թռչող սարք։ 13 ԱԹՍ որսացել են Բելգորոդի մարզի տարածքում, 6-ը ՝ Բրյանսկի, 1-ը՝ Վորոնեժի, 1-ը՝ Կուրսկի մարզի տարածքում», - ասված է հաղորդագրության մեջ։