|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հայաստանի արտահանում-ներկրում հարաբերակցությունը -15 տոկոս է․ ներկրումը գերակշռում է։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ֆինանսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը։
Նա չհամաձայնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի այն պնդման հետ, որ արդեն իսկ լավ է, որ կանխատեսվել է տնտեսական աճի ավելի ցածր ցուցանիշ, քան իրականում աճել է տնտեսությունը։ Թանդիլյանի խոսքով՝ դա դեռ չի նշանակում, որ լավ է այդ ամենը, դա նշանակում է, որ ճիշտ չեն կանխատեսել։
Պատգամավորը նշեց, որ կառավարությունում կոնսերվատիվ բնույթի կանխատեսում են ներկայացնում, որպեսզի հետագայում հաստատ կարողանան հասնել այդ թվին ու ներկայացնել որպես գերակատարում:
Ֆինանսների նախարարը չհամաձայնեց այդ գնահատականի հետ՝ ասելով, որ բյուջեի նախագիծը ներկայացնելիս իրենք մանրամասն ներկայացրել են կանխատեսումների հիմքերը։