|
Փոխարժեքներ
08 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Ըստ dimord.am կայքի՝ ապրիլի 15-ից Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2025 թվականի դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:
Yerkir.am-ը նկատեց, որ այսօր ապրիլի 18-ն է, և արդեն 4 օր է, ինչ չի աշխատում նշված կայքի տվյալ բաժինները:
Դիմորդները հնարավորություն չունեն հետևել անգամ շարժին:
Սակայն ամենազավեշտալին այն է, որ կառավարությունը երեկ՝ ապրիլի 17-ին, այսինքն հայտագրման գործընթացը սկսելուց 3 օր հետո է հաստատել ընդունելության տեղերը:
Այս ձախողման համար նորմալ երկրներում կրթության նախարարը թերևս պատասխանատվություն կկրեր և նվազագույնը կհեռացվեր պաշտոնից:
Ժաննա Շինարարի այս խայտառակ ձախողումը կամ ակադեմիական քաղաքի շինարարությամբ գերզբաղված լինելու, կամ, ինչպես իր ղեկավարն էր նշել, տգիտության արդյունք է: