Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ պաշտպանության նախարարությանն անորակ հրթիռների մատակարարման առիթով հարուցված քրեական գործով ԱԱԾ-Ն հարցաքննել է դեռեւս 2016-ի ապրիլի 26-ին պաշտոնից ազատված պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին: Նա նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պատասխանատուն է եղել, որին պաշտոնից ազատել էր Սերժ Սարգսյանը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Ասել է թե՝ ԱԱԾ-Ն հրթիռների գործով հիշել է նաեւ նախկինում ազատված փոխնախարարին:
Հավելենք, որ 2016 թվականի ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանով, պաշտոնից ազատվել էր նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանը, որը հեղափոխությունից հետո նշանակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, ապա 44-օրյա պատերազմից հետո՝ պաշտպանության նախարար, սակայն 100 օրը չլրացած՝ նրան ազատեցին, ինչից հետո Կարապետյանը գնացել է Մոսկվա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում