Երկար կարելի է գրել 131 տարվա ընթացքում ՀՅԴ կատարած ճիշտ և սխալ քայլերի մասին։ Գործողությունների ու անգործության մասին։ Բայց դա թողնենք պատմաբանների ու քաղաքագետների հայեցողությանը։
Այսօրվա հավաքին ներկա դաշնակցական երիտասարդների աչքերի փայլը և պատրաստակամությունը` գործել հանուն ազգի ու հանուն հայրենիքի, իրոք, ուժ է տալիս։
Սերնդափոխությունը շատ բարդ և զգայուն պրոցես է, բայց նկատվում է, որ գծած ուղին և փորձի ու երիտասարդության բալանսը ճիշտ է բռնած։
Շնորհավորում եմ իմ դաշնակցական ընկերներին կուսակցության հիմնադրման 131-ամյակի կապակցությամբ։ Արամ Մանուկյանի, Շահան Նաթալիի, Սողոմոն Թեհլիրյանի, Թաթուլ Կրպեյանի, Աշոտ Ղուլյանի, Պետրոս Ղևոնդյանի և շատ շատերի պայքարը և քայլերը արժևորելով` կերտվելու է Հայաստանի ու Արցախի նոր արշալույսը։
Պարտավոր ենք։ Բոլորս։ Կուսակցական, թե անկուսակցական։
Մենք ուրիշ Հայաստան չունենք։
Տիգրան Քոչարյան
Մեդիափորձագետ