|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մոսկվան ողջունում է Երևանի՝ 2024 թվականին ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում արդյունավետ աշխատանքին տրամադրվածությունը։ Այդ մասին ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է РИА Новости-ին։
«Մենք մեր հայ գործընկերների, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ մնացած երկրների հետ ձևավորում ենք կառուցողական, ապաքաղաքականացված երկխոսություն։ Հունվարի 1-ից միության մարմինների նախագահությունը, ինչպես դուք կրկին նշեցիք, անցնում է Հայաստանին։ Այս երկրի Վարչապետը, ելույթ ունենալով դեկտեմբերի 25-ին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, հայտարարեց, որ Երևանը տրամադրված է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ԵԱՏՄ շրջանակներում նպատակների համակարգված իրականացման վրա։
Մենք աջակցում ենք մեր գործընկերների տրամադրվածությանը, սա հենց հետագա արդյունավետ աշխատանքի այն տրամադրությունն է, որն ուղղված է եվրասիական տնտեսական ինտեգրացիայի ամրապնդմանն ու զարգացմանը»,- պատասխանելով լրագրողի հարցին՝ ասաց Զախարովան։