|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
168.am-ը հղում տալով բրիտանական Reuters լրատվական գործակալությանը գրում է՝ Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին հայտարարել է, որ Սիրիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի յուրաքանչյուր ռազմական գործողություն կհանգեցնի Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ վատթարացմանը. «ԱՄՆ-ի կողմից ռազմական միջամտությունը կհանգեցնի հրդեհի, որն իրենում կներառի ողջ Մերձավոր Արևելքը: ԱՄՆ-ին չի հաջողվի քողարկվել ահաբեկչության դեմ պայքարի ներքո: Սիրիային հարվածելը նույնը չէ, ինչ՝ զբոսանքի դուրս գալը: Հարձակմանը կհաջորդի պատասխան հարված, և արդյունքում ողջ Մերձավոր Արևելքը կհայտնվի բոցերի մեջ»:
Նախարարը հավելել է, որ սիրիական զորքերը չեն կիրառել քիմիական զենք, և որ Սիրիայի կառավարությունն այդ հարցում ամբողջովին համագործակցելու է ՄԱԿ-ի՝ քիմիական զենքի գծով փորձագետների հետ: Բացի այդ, Զոուբին հայտարարել է, որ սիրիացի զինվորները Դամասկոսի արվարձանում հայտնաբերել են Սաուդյան Արաբիայում և եվրոպական մի շարք երկրներում արտադրված թունավոր նյութերի պահեստ: Զոուբին հետաքրքրվել է, թե արդյոք ԱՄՆ-ը կռմբակոծի՞ զինյալներին, եթե ՄԱԿ-ի փորձագետները մեղավոր ճանաչեն հենց նրանց: