|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Այսօր տեղի է ունեցել պատմաբան և քաղաքագետ Արմեն Այվազյանի «Երևանի հերոսամարտը (1724 թ. հունիսի 24 - սեպտեմբերի 23)» գրքի շնորհանդեսը, միջոցառման ժամանակ հեղինակը ներկայացնելով իր գիրքը նշեց․
«Երևանը 1724թ․ ունեցել է շուրջ 55 հազարանոց բնակչություն, որի բացարձակ մեծամասնությունը հայեր են եղել և նույն թվականի օսմանյան բանակի կազմակերպած կոտորածից հետո է ամբողջ հայությունը Երևանի կոտորվել։ Այս փաստը պետք է ներկայացվի միջազգային մակարդակով և ցույց տանք այն ժամանակվա հայ ժողոորդի դիմադրողականությունը։ Այսօրվա մեծ տերությունները աչք են փակում հայերի ջարդերի, հայրենազրկումների և այս այլանդակ ճնշումների վրա, որը կատարվում է Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Մենք կանգնած ենք ցեղասպամության շեմին, նույն թշնամին մեզ սպառնում է կոտորածով, մեր խնդիրն է միավորվել ինքնապաշտպանության դրոշի ներքո, ինչպես 1724թ-ին»։
Մանրամասն՝ տեսանյութում