|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 8-ի հերթական նիստում բաշխել է 2025 թվականի նոյեմբերի 16-ի Վաղարշապատ համայնքի ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 31-ական,
«Հայաստան» կուսակցությունների դաշինք` 13-ական,
«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 3-ական։
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2025 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 22-ը` մինչև ժամը 18.00-ը:
Տեղամասային ընտրական հանձնաժողով ձևավորելու իրավասություն ունեցող սուբյեկտները՝ Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքները և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն իրենց էլեկտրոնային օգտահաշիվներում կարող են մուտքագրել թեկնածուների տվյալները։