Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կայացած հերթական նիստում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Սեպտեմբերի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների համար ձևավորված թվով 541 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 241-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 168-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 42-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 30-ական,
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ) 30-ական,
«Ժառանգություն» կուսակցություն՝ 30-ական:
Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքը տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող են ներկայացնել են 2016 թվականի օգոստոսի 19-ից 24-ը` մինչև ժամը 18.00-ն: