կարևոր
865 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-17 23:21
Քաղաքական

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների աքիլեսյան գարշապարը. Մելոյան

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների աքիլեսյան գարշապարը. Մելոյան

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն ղեկավար Գոհար Մելոյանը ներկայացրել է դիտարկում՝ Վաղարշապատի ընտրությունների ադրյունքներով․

«Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո սույն թվականի հուլիսի 9-ին

իշխանությունը ՄԻԱՎՈՐԵՑ՝

Արմավիր մարզի Վաղարշապատ համայնքը (Էջմիածին քաղաքը՝ 23 տեղամաս և Ոսկեհատ գյուղը՝ 2 տեղամաս)

Խոյ համայնքի (16 գյուղ՝ Գեղակերտ, Արագած, Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդ, Դոսխ, Մրգաստան, Արշալույս, Հայթաղ, Հովտամեջ, Ծիածան, Ծաղկալանջ, Այգեշատ, Լանջ, Շահումյան, Մոնթեավան, 22 տեղամաս) հետ և ընտրություններն իրականացրեց ԱՐԴԵՆ միավորված, 47 տեղամասերով համայնքում

Քաղաքագետները պնդում էին, որ այս քաղաքական հաշվարկ նպատակն է՝ օրենսդիր և գործադիր իշխանության կամայական որոշմամբ ապահովել ՔՊ-ի հաղթանակը 2025 թվականի նոյեմբերին սպասվող ընտրություններին՝ անտեսելով երկու տարբեր համայնքների շահերը

Երեկվա ընտրությունների արդյունքների ամփոփումը հիմնավորեց այս պնդումները

Մասնավորապես, նախկին Վաղարշապատ համայնքի 25 տեղամասերում 8 ուժերը միասին ստացել են 19182 քվե, որոնցից՝

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 7 975 քվե (մոտ 41.5%),

իսկ նրանց հիմնական մրցակիցը՝ «Հաղթանակ» դաշինքը՝ 7 499 ձայն (մոտ 39%)

Այնինչ՝ միավորված համայնքի պայմաններում իշխանությունները ստացել են արդեն մոտ 48.5 %, իսկ նրանց հիմնական մրցակիցը՝ մոտ 31.9 %

Ընտրություններին ընտրական իրավունք ունեցող 69866 հոգուց մասնակցել է՝

Նոյեմբերի 16, 2025թ – միավորված Վաղարշապատ համայնք՝ 31527 ընտրող (45.12%).

Դեկտեմբերի 5, 2021թ. –

Վաղարշապատ համայնք՝ Էջմիածին քաղաքը (23 տեղամաս) և Ոսկեհատ գյուղը (2 տեղամաս)՝ 10.980 ընտրող (25,38 %).

Խոյ համայնքը՝ 16 գյուղ (22 տեղամաս)՝ 6.991 ընտրող (32,39 %)՝

ԸՆԴՀԱՆՈՒՐ 17.971 ընտրող»։