կարևոր
2032 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-08 16:01
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամներին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամներին

Մարտի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ։

Հայցելով Նորին Սրբության օրհնությունը` խմբակցության անդամներն իրենց որդիական հավատարմություն ու զորակցությունը հայտնեցին Մայր Եկեղեցուն և Սուրբ Էջմիածնի առաքելությանը։

Վեհափառ Հայրապետը, իր հայրական օրհնությունը փոխանցելով ավագանու անդամներին, կարևորեց վերջիններիս բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են Վաղարշապատ համայնքի բնականոն կենսագործունեության ապահովմանը և առկա խնդիրների լուծմանը։ Հայոց Հովվապետը նաև գնահատանքով անդրադարձավ խմբակցության նախանձախնդրությանը հանդեպ Մայր Եկեղեցին և հոգևոր ու ազգային նվիրական արժեքները։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև Հայ Եկեղեցու առաքելության առավել արդյունավորման խնդիրներին։