|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.54 |
| EUR | ⚊ | € 433.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.6501 |
| GBP | ⚊ | £ 499.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.96 |
«Առաջ» աջակենտրոն կուսակցության ԿԳԿ նախագահ, «էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը գրում է․
«Հարգելի´ էջմիածնեցիներ,
Տեղեկացնեմ, որ 2025 թվականի հունիսի 12-ին, ժամը 17:00-ին, ք.Էջմիածին, Սբ.Մ.Մաշտոց 0 հասցեում գտնվող Վաղարշապատի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկի ավագանու նիստերի դահլիճում կայանալու է համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը:
Նիստի ժամանակ տեղի է ունենալու Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները:
Տեղեկացնում եմ նաև, որ Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին և որպես համայնքի ղեկավար առաջադրելու է իր թեկնածուին:
Հուսով եմ, որ ավագանու «ՔՊ» և «Հայրենատէր» խմբակցությունների անդամները ևս ներկա կլինեն ավագանու նիստին…»։