Փոխարժեքներ
07 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.63 |
EUR | ⚊ | € 446.61 |
RUB | ⚊ | ₽ 4.6668 |
GBP | ⚊ | £ 513.68 |
GEL | ⚊ | ₾ 141.12 |
Էոդողանի կառավարության եւ «նոր» Սիրիայի դինամիկ ռազմական համագործակցության մասին, որը մշտապես նոր ձեւաչափեր է ձեռք բերում, բազմիցս գրել ենք։ Օգոստոսի 13-ին Թուրքիայի եւ Սիրիայի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերը եւ Մուհամմադ Աբու Իսրան Անկարայում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել սիրիացի զինծառայողների ուսուցման եւ ռազմական խորհրդատվության վերաբերյալ: Թուրքիայի ռազմական գերատեսչության ներկայցուցիչների խոսքով՝ այս տարվա սկզբին կողմերի միջեւ համաձայնեցված ավելի լայն ռազմական համագործակցության շրջանակներում մեկնարկել են Սիրիայի բանակի զինծառայողների համար հակաօդային պաշտպանության պաշտոնական զորավարժությունները: Նրանք արդեն վերապատրաստվում են թուրք հրահանգիչների մոտ՝ 35 մմ արդիականացված քարշակվող հակաօդային պաշտպանության համակարգի հետ աշխատելու համար, սեպտեմբերին Գազիանթեփում 2-րդ բանակի ստորաբաժանումներ կատարած տեսչական այցի ընթացքում հաստատել է ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Մեթին Տոկելը: Թուրք զինվորկանների ներկայացրած տեսանյութերում երեկվա զինյալները հրահանգիչների հսկողության ներքո կառավարում են սարքավորումները եւ մասնակցում տեխնիկական ճեպազրույցներին:
Այս դասընթացն առաջին հրապարակայնորեն ճանաչված համատեղ միջոցառումներից մեկն էր այն բանից հետո, երբ օգոստոսին երկու երկրները սկսեցին պաշտոնապես ձեւակերպել իրենց ռազմական համագործակցությունը: Զորավարժությունների ընթացքում օգտագործված սարքավորուները մշակվել են պաշտպանական էլեկտրոնիկայի ոլորտում թուրքական Aselsan-ի կողմից: Թեեւ տեխնիկական մանրամասներում, որոնց վրա ուշադրություն են դարձրել պաշտպանական արդյունաբերության ներկյացուցիչները, նշվել է ռադարների եւ ծրագրավորվող զինամթերքի ինտեգրումը, թուրք պաշտոնյաներն ընդգծել են՝ զորավարժությունների հիմնական նպատակն է ապահովել սիրիական անձնակազմերի անվտանգ եւ արդյունավետ աշխատանքը: Այս համակարգը համագործակցության վաղ փուլում գործարկելու որոշումը վկայում է այն մասին, որ Անկարան հատուկ ուշադրություն է դարձնում մոտ տարածությունում հակաօդային պաշտպանության հմտությունների ուսուցմանը, ինչը հաճախ ընդգծվում սիրիական զինված ուժերի մարտունակության քննարկման ժամանակ: Հակաօդային պաշտպանության այս զորավարժոթյունները 2025 թ-ի ամռանը համաձայնեցված ծրագրերի ավելի լայն փաթեթի մաս են կազմում։ Թուրքական աղբյուրները հայտնում են՝ համաձայնագիրը ներառում է սպառազինության առանձին համակարգերի փոխանցման պարտավորություններ, նյութատեխնիկական աջակցություն եւ կրթական ծրագրերի կառուվածքային փաթեթ:
Ըստ առկա տվյալների՝ Անկարան կբացի իր ուսումնական հաստատությունները սիրիացի սպաների եւ սերժանտների համար, ինչպես նաեւ քննարկում է Թուրքիայի ղեկավարությամբ Սիրիայի տարածքում նոր ռազմական դպրոցներ ստեղծելու ծրագրերը: Ծրագիրն ընդգրկում է ինչպես գործառնական ստորաբաժանումները, այնպես էլ ռազմական կրթությունը, որն արտացոլում է ոչ միայն սարքավորումների օգտագործման, այլեւ ինստիտուցիոնալ զարգացման վրա ազդելու ցանկությունը: Տեղում թուրք զինվորականներն արդեն վարժանքներ են անցկացնում՝ չսահմանափակվելով հակաօդային պաշտպանությամբ։ Բաց աղբյուրներում նշվում են հատուկ նշանակության ուժերի մարտավարության, հետեւակային զորավարժությունների եւ հիմնական համազորային փոխգործակցության ուսումնական մոդուլները: Հաղորդվում է՝ այդ ծրագրերը հիմնված են թուրքական նմանատիպ ուսումնական ծրագրերի վրա, իսկ սիրիական անձնակազմը տեւական ուսուցում է անցնում լսարաններում եւ դաշտային վարժանքներում:
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ որոշ մասնակիցներ ուղարկվել են Թուրքիա՝ դասընթացներ անցնելու համար, իսկ մյուսները սովորում են սահմանի մոտ գտնվող վերահսկվող օբյեկտներում։ Համագործակցությունը վերաբերում է նաեւ ռազմական ճարտարագիտությանը, նյութատեխնիկական ապահովմանը եւ զինամթերքի հեռացմանը: Ակնկալվում է՝ Թւրքիան տեխնիկական սպասարկման եւ վերանորոգման վերաբերյալ առաջարկությունենր կներկայացնի, այդ թվում՝ զրահատեխնիկայի եւ հրետանային համակարգերի սպասարկման ուսուցում:Ենթադրվում է՝ համաձայնագրում կներառվեն նաեւ չպայթած զինամթերքի ականազերծումն ու վնասազերծումը, ինչը թույլ կտա լուծել Սիրիայի այն շրջաններում առկա խնդիրները, որտեղ մնացել են չպայթած զինամթերքը վտանգ է ներկայացնում: Մեկ այլ ուղղություն է տեխնիկական խորհրդատվական խմբերի տրամադրումը, որոնք կոչված են օգնելու սիրիական հրամանատարական կառույցներին պլանավորման, կազմակերպման եւ օպերատիվ պատրաստվածության ապահովման գործում:Հաղորդվում է՝ թուրք սպաները նշանակվել են կադրային հարցերով խորհրդատվության, ստորաբաժանումների վերակազմակերպման եւ հետախուզությունը օպերատիվ պլանավորման մեջ ինտեգրելու համար: Այս խորհրդատվական գործառույթները արձագանքում են այլ պայմաններում օտարերկրյա ռազմական ստորաբաժանումների վերակազմավորման եւ վերապատրաստման Թուրքիյի նախկին փորձին: Համաձայնագրում խոսվում է նաեւ սիրիացի զինծառայողների համար ոսումնական հաստատությունների ստեղծման կամ արդիականացման գործում համագոծակցության մասին: Քննարկվող առաջարկները ներառում են թուրքական չափանիշներով սերժանտների համար սպայական ակադեմիաների եւ դպրոցների ստեղծում: Ենթադրվում է՝ ընտրված սիրիացի թեկնածուները վերապատրաստում կանցնեն անմիջապես թուրքական ակադեմիաներում, ինչն ազդում է սիրիացի զինծառայողների երկարաժամկետ մասնագիտական զարգացման վրա:
Մեկ այլ բաղադրիչ է սարքավորումների աջակցությունը: Չնայած դրա ճշգրիտ ցուցակները չեն հրապարակվում, թուրքական ԶԼՄ-ները հայտնում են՝ մատակարարվող համակարգերը կուղեկցվեն օպերատորների համար համապատասխան հրահանգներով եւ, ըստ անհրաժեշտության, վերապատրատմամբ: Սա արտացոլում է նպատակային քաղաքակնություն, որի շրջանակներում սարքավորումների տրամադրումն ուղեկցվում է կառուցվածքային ուսուցմամբ, որն ապահովում է դրա աշխատունակությունն ու հուսալիությունը:
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության աղբյուրները խոսում են կախվածությունից խուսափելու եւ տեղական ուժերի ներուժը մեծացնելու ստանդարտ պրակտիկայի մասին։ Հենց սպառազինության դեֆիցիտն է այժմ դառնում սիրիական նոր բանակի ստեղծման ամենագլխավոր խնդիրներից մեկը։ Սկսելով պաշտպանական համակարգերի մատակարարումից՝ Անկարան ցույց տվեց փորձով կիսվելու իր պատրաստակամությունը եւ Սիրիայի ներկայիս ռամական ներուժում կրիտիկական խոցելիությունը վերացնելու մտադրությունը: Այս գործունեությունը ներառելով ուսուցման եւ ինստիտուցիոնալ բարեփխումների ավելի մեծ ծրագրում՝ թուրքական իշխանությունները նպատակաուղղված են համակարգային փոխգործակցությանը։ Ծրագիրը նախատեսում է կառուցվածքային գործընկերություն՝ գործնական տեխնիկական ուսուցում, մարտավարական ճեպազրույցներ, նյութատեխնիկական եւ ինժեներակն աջակցություն, ինստիտուցիոնալ զարգացում ռազմական կրթության միջոցվ եւ սարքավորումների տրամադրում, որոնք անմիջականորեն կապված են վերապտրաստման հետ:Թուրք հրահանգիչների հետ վարժանքներին սիրիացի զինվորականների մասնակցությունն ընդգծում է համձայնագրի գործնական նշանակությունը եւ վկայում պաշտոնական պաշտպանական հարաբերությունների խորացման մասին:
Անկարայի եւ Դամասկոսի ռազմական մերձեցումն աննկատ չի մնացել տարածաշրջանում։ Նրան ուշադիր հետեւում են Արեւմտյան Երուսաղեմում՝ չհրաժարվելով օդային հարվածներից, որոնցից հերթականը հաջորդել է 2025 թ-ի սեպտեմբերի 9-ին Հոմսում, Լաթաքիայում եւ Պալմիրայում թիրախներին ճիշտ նույն օրը, երբ Անկարայում ընդունել են Սիրիայի ռազմաօդային ուժերի հրամանատարին։ Տարածաշրջանային ԶԼՄ-ներում գործողության անցկացման ժամանակը լայնորեն մեկնաբանվել է որպես Թուրքիային ուղղված ազդանշան։ Իսրայելական աղբյուրների պնդմամբ՝ հարձակումների արդյունքում ոչնչացվել են թուրքական արտադրության ՀՀՊ եւ ՀՕՊ միջոցներ։ Թուրքիայի ռազմական գերատեսչությունից հավաստիացնում են՝ հարձակումը չի ազդել Սիրիայում տեղակայված թուրքկան ստորաբաժանումների վրա եւ վճռական են շարունակելու ուսումնական ծրագրերը: Իսրայելական հարվաներն ուղղված են եղել նաեւ Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությանը (MIT) պատկանող հետախուզական սարքավորումների եւ դիտարկման միջոցների ոչնչացմանը, թեեւ Անկարայում դա չեն մեկնաբանում: Ավելի վաղ՝ 2025 թ-ի ապրիլին, Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել էին Սիրիայի կենտրոնական մասում գտնվող T4 ավիաբազային, որը ավտոմոբիլային կապով կապված է Հոմսի եւ Դամասկոսի հետ եւ հանդիսանում է լոգիստիկ գործողությունների կենտրոն։
Ալեքսանդր Գրիգորեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի