Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Կան փաստեր, որ հենց 1992 թվականին Նախիջեւան են հասցրել թուրքական սպառազինություն, ռազմական տեխնիկա, որոնք էլ տեղափոխվել են ռազմական գործողությունների թատերաբեմ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրքագետ Լեւոն Հովսեփյանը խոսեց թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության մասին:
Նրա խոսքերով` ԽՄ-ի փլուզումից հետո Թուրքիան փորձում է լուրջ դեր եւ ազդեցություն ունենալ ադրբեջանական զինված ուժերում: Օրինակ, 2009 թ-ի նոյեմբերին կազմավորվեցին ադրբեջանական ցամաքային զորքերը, ինչը հետագայում ադրբեջանցիներն էլ խոստովանցին, որ պայմանավորված էր Թուրքիայի զինուժի շտաբի պետի Ադրբեջան այցելությամբ:
Թուրքիայի ռազմական բոլոր ուսումնական հաստատություններում վերապատրաստվում են ադրբեջանական բանակի սպաները: Ինչպես նշեց Լ. Հովսեփյանը, 2006-ի դրությամբ` Թուրքիայի ուսհաստատություններում ադրբեջանական զինվորականների թիվը 1030-ը է եղել, իսկ Ադրբեջանում Թուրքիայի կողմից վերապատրաստումներ անցկացողների թիվը` 4000:
«Պատահական չէ, որ ադրբեջանական զինված ուժերում ձեւավորվել է երիտասարդ եւ միջին սերնդի սպայակազմ, որն ունի թուրքամետ, ազգայնական ուղղվածություն, տրամադրվածություն»,- Լ. Հովսեփյանը մի դեպք պատմեց, երբ 90-ականներին Ուզբեկստանի նախագահտ արգելել է ուզեկ կուրսանտներին մասնակցել թուրքական զինվորական վերապատրաստական դասընթացներին, պատճառաբանելով, որ Թուրքիայում կուրսանտները ավելի շատ ուսումնասիրում են իսլամ եւ պանթյուրքիզմ, քան սովորում են ռազմական արվեստ, օպերատիվ գործ:
Բացի այս` բուռն է ուրք-ադրբեջանական համագործակցությունը ռազմաարդյունաբերության ոլորտում: 2008 թվականից սկսած երկու պետությունների միջեւ կնքվել են տասնյակ պայմանագրեր` ռազմական նախագծերի համատեղ իրագործման մասին:
Լ. Հովսեփյանն ասաց, թե չի բացառվում, որ այս համագործակցության քողի տակ Թուրքիան ռազմական տեխնիկա կմատակարարի կամ արդեն իսկ մատակարարում է Ադրբեջանին: Սա բավականին լավ միջոց է` խուսափելու միջազգային հանրության արձագանքից եւ պայմանգրերից բխող խնդիրներից: