կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-19 13:43
Տարածաշրջան

Թուրք զինվորականները սպանել են Սիրիայի երկու խաղաղ բնակչի

Թուրք զինվորականները սպանել են Սիրիայի երկու խաղաղ բնակչի

Թուրք զինծառայողները Սիրիայում երկու խաղաղ բնակիչ են սպանել. հայտնում է Fırat գործակալությունը։

Բնակիչներից մեկը մահացել է Սարեքանիե բնակավայրի մոտակայքում, մյուսը Հասաքեում։

Ըստ տեղի աղբյուրների՝ թուրք օկուպանտները կրակ են բացել գյուղացիների վրա, ովքեր աշխատում էին թուրքական սահմանից ոչ հեռու։ Դրանից առաջ էլ թուրք վարձկանները կանխամտածված կրակ էին բացել Սարեքանիեի մոտակայքում գտնվող թուրքական հենակետերի մոտ գտնվող ավտոմեքենայի վրա, որի հետևանքով խաղաղ բնակիչ էր մահացել։