կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-16 17:41
Քաղաքական

Դեպի դիրքեր տանող ճանապարհը սիսիանցիների համար փակել են, մոբիլիզացիա չկա, տղամարդկանց չեն զինում․ Սիսիանի բնակիչ

Դեպի դիրքեր տանող ճանապարհը սիսիանցիների համար փակել են, մոբիլիզացիա չկա, տղամարդկանց չեն զինում․ Սիսիանի բնակիչ

Առավոտից Սիսիանի մեջ՝ վերևից հրանոթների ձայն է գալիս, չի էլ դադարում՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Սիսիանի բնակիչ, ՀՅԴ Սիսիանի կոմիտեության անդամ Գագիկ Խոսրովյանը։

«Ինֆորմացիա բացարձակ չկա, զորամասերին տված է առաջին կարգի պատրաստվածություն, մնացած ոչ մեկին ոչ մի բան, ոչ մեկն էլ ոչ պատրաստվում են, ոչ բան։ Սպասում ենք մի հատ նորմալ ինֆորմացիա լինի, որովհետև վերևի մեր՝ դեպի Գորիս գնացող ճանապարհը, այդտեղից «պալիգոն» որ ասում են, այդ հատվածներն էլ մերոնք փակել են, պոստեր են դրել, չեն թողնում, որ մենք վերև բարձրանանք։ Եթե մոբիլիզացիա լիներ, անպայման տեղյակ կլինեինք, մոբիլիզացիա չկա։ Ժողովրդին պիտի զինեն, բա ո՞վ է մեզ պահելու»,-ասաց Գագիկ Խոսրովյանը։

Նա նշեց, որ թշնամին Սիսիանից այս պահին մոտ 10 կմ է հեռու՝ Իշխանասարի փեշերին, այս երկու օրը առաջ են եկել։ Նրա տեղեկություններով՝ Իշխանասարի հատվածում են առաջ եկել, մեկ էլ Ջերմուկի։

«Էդ 10 կմ-ը պատերազմի ժամանակ ի՞նչ է, հիմա հրանոթի կրակոց էլ կհասնի, ամեն ինչ էլ կհասնի»,-ասաց Գագիկ Խոսրովյանը։

Գորհայք գյուղի մոտ, որտեղ Սյունիքի դարպասներն են՝ Հայաստանի ամենանեղ տեղն է՝ ընդամենը 29 կմ, ասաց նա, եթե այս կողմից մտան, Նախիջևանից էլ օգնեցին, հաստատ կկտրեն։

Նրա տեղեկություններով Սիսիանից մինչև Ջերմուկ մարտեր են գնում։

«Մարդիկ Սիսիանում իրենց մեքենաները լիցքավորում են, որ խնդիր առաջանալու դեպքում երեխա, կին տեղափոխեն, դե ոնց որ պատերազմի ժամանակ»,-ասաց Գագիկ Խոսրովյանը։

Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանին երեկ կալանավորել են, նոր նշանակված ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը բնակիչներին որևէ կերպ չի պատրաստում՝ ինչ պետք է անեն իրավիճակը սրվելու դեպքում։

«Տրիվոգի ազդանշաններով պետք է կողմնորոշվենք՝ եթե լինի, ոչ մի բան չկա․․․ ես կցանկանայի հիմա հնարավորություն ունեցող տղամարդկանց զինեին, վերջապես խելքի գային, չեն անում։ Երկրապահն էլ զոհվեց, պրծավ, տարիքով մարդիկ էին, երկրապահ էլ չկա»,-ասաց Սիսիանի բնակիչը։

Աննա Բալյան