կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-19 14:28
Քաղաքական

Պառլամենտն անհարկի ճնշման տակ է. Արծվիկ Մինասյան

Պառլամենտն անհարկի ճնշման տակ է. Արծվիկ Մինասյան

Այսօր հիմնարար խնդիր կա պառլամենտի` իբրև օրինաստեղծ, ներկայացուցչական և վերահսկողական գործառույթներ իրականացնող մարմնի գործառույթները ճիշտ ընկալելու մեջ: Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

 

«Այժմ փորձ է արվում ներդնել բյուջետային գրասենյակի գաղափարը, ինչը հնարավորություն կտա թե’ ֆրակցիաներին, թե’ հանձնաժողովներին և թե’ առանձին պատգամավորների տեղեկատվական առումով ավելի շատ ներգրավված լինել վերահսկողական գործառույթներ իրականացնելու գործում»,- ասաց նա` հիշեցնելով, որ Սահմանադրությամբ ԱԺ-ին վերապահված են վերահսկողական գործառույթներ:

 

Պատգամավորը, անդրադառնալով ԱԺ մեծամասնության կողմից, նիստներին չմասնակցելով, սահմանադրական նորմի խախտմանը, հիշեցրեց դրա վերաբերյալ ՍԴ-ի ընդունած որոշումը: «Սահմանադրական դատարանը եկել էր այն համոզման, որ բոյկոտ իրավական հասկացություն չկա թե’ ԱԺ կանոնակարգ-օրենքում և թե' ԱԺ-ին վերաբերող օրեսդրության մեջ»,- ասաց նա:

 

Ըստ Մինասյանի` դատարանն արձանագրել էր, որ պատգամավորի պարտավորությունն է մասնակցել նիստին, և Սահմանադրությանը հակասող ու անվավեր էր ճանաչել պառլամենտի կողմից պատգամավորի բացակայությունը հարգելի կամ անհարգելի համարելու քվեարկություն անցկացնելու դրույթը:

 

«Մենք հիմա գտնվում ենք մի այնպիսի շրջափուլում, որ սահմանադրական փոփոխություններ են նախաձեռնվում, բոլոր բարձրացված հարցերը սահմանադրական փոփոխություններում քննարկման ենթարկա են»,- ասաց նա:

 

Մինասյանի խոսքով` բազմաթիվ վերլուծություններ ցույց են տալիս, որ պառլամենտն այսօր անհարկի ճնշման տակ է: «Անորակ նախաձեռնությունները հասնում են ԱԺ, պատգամավորները չեն հասցնում ամբողջությամբ «մտնել դրանց մեջ», ավելին` շատ արագ ենթարկվում են փոփոխությունների, ստացվում է, որ պառլամենտն անհարկի խմբագրում է ինքն իրեն` բացասական ազդակ տալով հանրությանն ու տնտեսությանը»,- ասաց պատգամավորը: