Փոխարժեքներ
05 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.76 |
EUR | ⚊ | € 449.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6684 |
GBP | ⚊ | £ 514.85 |
GEL | ⚊ | ₾ 140.62 |
Վրաստանում հոկտեմբերի 4֊ին տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնց մասնակցեց ընդդիմության միայն մի մասը։ Սա ազդեց արդյունքների վրա. իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը վճռորոշ հաղթանակ տարավ բոլոր 64 մունիցիպալիտետներում։
Ավելին, տարբերությունը հսկայական էր. ինքնակառավարվող քաղաքներում (Թբիլիսի, Ռուսթավի, Քութայիսի, Փոթի և Բաթումի) իշխող կուսակցության քաղաքապետի թեկնածուները ստացան ձայների ավելի քան 70%-ը։ Նմանատիպ իրավիճակ էր նաև երկրի քաղաքային ժողովներում։ Մասնակցությունը կազմել է 40.93%։
Ընտրություններին մասնակցելուց հրաժարված ընդդիմությունն ուներ այլ ծրագրեր՝ կազմակերպել «կառավարության խաղաղ տապալում»։ Սակայն այս «խաղաղ» տապալումը չստացվեց, և ամեն ինչ ավարտվեց անկարգություններով և նախագահական նստավայրը գրոհելու փորձով, որին հաջորդեցին ցուցարարների ցրումը և բարիկադների կառուցումը։
Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով վիրավորվել է 6 ցուցարար և 21 ոստիկան, հայտնել է Առողջապահության նախարարությունը։
Եվս 30 մարդ բժշկական օգնություն է ստացել դեպքի վայրում։
«Հոսպիտալացվածները տարբեր տեսակի վնասվածքներ են ստացել։ Ոստիկաններից մեկը ծանր վիճակում է։ Վիրավորներից մի քանիսը բժշկական զննում են անցնում և մնում են բժշկական հսկողության տակ», - ասվում է հայտարարության մեջ։
Փոքր թվով ցուցարարներ գիշերը մնացել են խորհրդարանի շենքի և նախագահական պալատի դիմաց։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները։ Դժվար է ասել` արդյո՞ք բողոքի ցույցերը կշարունակվեն։