|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Գիորգի Գախարիան լքել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության շարքերը: Այս մասին ասել է կուսակցության անդամ, պատգամավոր Նիկոլոզ Սամխարաձեն. հաղորդում են վրացական լրատվամիջոցները:
Ըստ նրա՝ Գախարիան հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից, նաև՝ դուրս եկել իշխող կուսակցությունից:
Հիշեցնենք, որ Գախարիան անձամբ հայտնել էր հրաժարականի մասին կառավարության աշխատակազմի հատուկ ճեպազրույցում: Նա բացատրել էր, որ ինքը հրաժարական է տալիս, քանի որ չի կարող իր թիմի հետ համաձայնության գալ ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիային կալանավորելու՝ իշխանությունների փորձի պատճառով: