կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-08 20:44
Տարածաշրջան

«Վրացական երազանքը» հաղթում է խորհրդարանական ընտրություններում

«Վրացական երազանքը» հաղթում է խորհրդարանական ընտրություններում

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հաղթում է` 2 «էքզիթփոլերի» տվյալներով:

Ըստ GFK ընկերության հարցման արդյունքների, «Վրացական երազանքը» ստանում է 39.9 տոկոս քվե, երկրորդ տեղում  ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» է, որի առաջնորդը  երկրի նախկին նախագահ, այժմ ուկրաինական Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին է: Այս կուսակցությունը հավաքում է ձայների 32.7 տոկոսը: 

Մեկ այլ` TNS  ընկերության «էքզիթփոլի» համաձայն, «Վրացական երազանքը» հավաքում է 5.8 տոկոս, «Միացյալ ազգային շարժումը»` 19.5 տոկոս` դարձյալ զբաղեցնելով 2-րդ տեղը:

Խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը հաղթահարած երրորդ ուժ կարող է դառնալ Հայրենասերների դաշինքը, որը տարբեր հաշվարկներով կհավաքի 5-6 տոկոս: 

150-տեղանոց խորհրդարանն ընտրվում է 4 տարի ժամկետով: 77 պատգամավոր ընտրվում է համամասնական, 73-ը` մեծամասնական ընտրակարգով: