կարևոր
5602 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-10-30 16:07
Տարածաշրջան

«Վրացական երազանքը» հաղթեց ընտրություններում․ ի՞նչ է սպասվում

«Վրացական երազանքը» հաղթեց ընտրություններում․ ի՞նչ է սպասվում

Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո իրադարձությունները դեռեւս շարունակում են զարգանալ արեւմտյան սցենարով։ Բայց ոչ ամբողջությամբ: Ենթադրվում էր՝ ընտրություններում հաղթանակ կտանի «Վրացական երազանքը», եւ որ ընդդիմությունը կպարտվի նրանց։ Այդպես էլ եղավ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «Վրացական երազանքը» հավաքել է ձայների 53,93 տոկոսը, իսկ ընդդիմադիր դաշինքը, որը բաղկացած է չորս կուսակցություններից, ստացել է 37,5 տոկոս եւ կարողացել է մտնել խորհրդարան: Նախատեսվում էր՝ ընդդիմությունը չի ճանաչի արդյունքները՝ հայտարարելով, որ ընտրությունները կեղծվել են։ Այս փուլում Արեւմուտքը պետք է հանդես գար ընդդիմությանը սատարող հայտարարություններով։ Այդպես էլ եղավ։ Նրա կողմից հայտնվել է հայտարարությունների պատկառելի երգչախումբ, որոնց թվում եղել են ԵՄ երկրների, ՆԱՏՕ-ի գրեթե բոլոր ներկայացուցիչների եւ ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի ձայները։ Բայց հայտնվեցին անսպասելի նրբերանգներ։ ԵԱՀԿ / Ժողովրդավարական հաստտությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի ընտրությունների դիտարկման միջազգային առաքելությունը հանդես է եկել այն եզրակացությամբ, որ Վրաստանում ընտրությունները համապատասխանել են «եվրոստանդարտներին», սակայն «մտահոգություն է հայտնել լարված իրադրության եւ խախտոմների մասին հաղորդագրությունների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է հաշվի առնել եւ ուղղել», թեեւ ընդդիմությունը կարծում է՝ «ընտրություն է եղել Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ»:

Սա կանխորոշեց սցենարի առաջին ձախողումը: Շատերը ենթադրում էին՝ ընդդիմությունը գլխավորող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, որը նույնպես հայտարարել էր ընտրությունները չճնաչելու մասին, հանրահավաքի ժամանակ հանդես կգա ինչ-որ կոնկրետ գործողությունների «հղափոխական կոչերով» եւ կհայտարարի այսպես կոչված «տեխնիկական կառավարութայն» ստեղծման մասին։ Բայց նման բան տեղի չունեցավ, թեեւ նա, ինչպես եւ ընդդիմությունը, մարտավրական, հնարավոր է նաեւ ռազմավարական սխալ թույլ տվեց՝ ընտրությունները անվանելով «ռուսական գործողություն»։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի անսպասելի հայտնվելը Թբիլիսիում, ով դարձավ առաջին Եվրոպական առաջնորդը, ով շնորհավորեց իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լեւան Դավիթաշվիլին հայտարարել է․ «նման ակցիան «Վրացական երազանքը» գնահատում է որպես աջակցություն Եվրոպային»:

Ընդհանուր առմամբ, առայժմ պարադոքսալ իրավիճակ է, չէ՞ որ Զուրաբիշվիլին ընտրությունները համարում է «ռուսական գործողություն»։ Այսպես, նշեք դրա արդյունքները: «Վրացական երազանքը» պարտվել է Թբիլիսիի եւ այլ խոշոր քաղաքների ընտրություններում, իսկ գլխավոր քաղաքկան իրադարձությունները միշտ տեղի են ունենում մայրաքաղաքներում: Սակայն այն հաղթել է մարզերում, ինչը արգելափակում է ընդդիմության ծրագրած նահանջը մարզեր, այսպես կոչված, «զուգահեռ խորհրդարան-կառավարություն» ստեղծելու դեպքում։ Երկիրը շարունակում է մնալ քաղաքական պառակտման վիճակում, քանի որ «Վրացական երազանքի» հաղթանակն այնքան էլ համոզիչ չէ, իսկ ընդդիմությունը ցուցադրում է իր պահպանվող ազդեցության գործոնը: Նման իրավիճակում «Վրացական երազանքը» շարունակում է գործել արեւմտյան հարացույցում, ինչը խոսում է կոնկրետ ռազմավարական ծրագրերի սահմանման հետ կապված իր ունեցած խնդիրների մասին: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Եվրոնյուզ-ին տված հարցազրույցում հայտարարել է․ «Ռուսաստանը վրացական «կուսակցություն» չի վարում:

Հեռանկարում Վրաստանում ընտրություններից հետո կոալիցիոն կառավարության հայտնվելու հավանականություն է առաջանում։ Մի կողմից, դա թույլ է տալիս «Վրցական երազանքին» բռնել ընդդիմության հետ անդրկուլիսյան բանակցությունների ուղին, ինչը կարող է փլուզել նրա ներկայիս միասնականությունը։ Մյուս կողմից՝ ընդդիմությունը կարող է քաղաքական էրոզիայի գործընթաց սկսել «Վրացական երազանքի» ներսում, ինչը կնշանակի բողոքի ռեսուրսը վերածել ապարատային ինտրիգների։ Ուստի չի կարելի բացառել այդ «խաղին» Զուրաբիշվիլիի միացումը՝ որպես արդեն այսպես կոչված «պահեստային սցենարի» կարեւոր դերակատար։

Թերեւս պատահական չէ, որ Արեւմտյան քաղաքական գործիչների հայտարարությունները Վրաստանի իրադարձությունների մասին ավելի շատ «հերթապահ»բնույթ են կրում։ Բրյուսելում հասկանում են, որ եթե Վրաստանում պայքարը տեղափոխեն քաղաքացիական պատերազմի նշաններով փողոցներ, ընդդիմությունն ընդհանրապես ոչ մի շանս չի ունենա վրացական քաղաքական «շախմատային տախտակի» վրա մնալու համար։ Եվ այսպես, գոնե ինչ-որ շանս կա ոչ միայն ինքներդ ձեզ, այլեւ երկիրը անդունդից դուրս բերելու համար: Իսկ հիմա մնում է միայն սպասել, թե ինչ նոր հրահանգներ կստանա Զուրաբիշվիլին Արեւմուտքից եւ ինչպես իրեն կպհի հետագայում, քանի որ արդեն փաստ չէ, որ նրան «Վրացական երազանքի» հետ կոշտ առճակատման են մղելու։ Պատահական չէ, որ այս ինտրիգին նվիրված եւ Զուրաբիշվիլիին ու ընդդիմության մի մասին մոտ կանգնած վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն, մեկնաբանելով Վրաստանի ընտրությունները, հայտարարել է. «մեզ չի հետաքրքրում, թե ինչ կասեն ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն կամ մյուսները։ Վրաստանում չկա ոչ ԵՄ-ն, ոչ ԵԱՀԿ-ն»։ Նրա կարծիքով՝ «բողոքի ակցիաներ անպայման կլինեն եւ քվեարկած մարդիկ, եւ ընդդիմությունը կփորձի հասնել նոր ընտրությունների նշանակմանը»:

Բայց դրանք ոչինչ չեն տա, մինչդեռ կուլիսային ապարատային դիվանագիտությունը կարող է ինչ-որ բան փոխել: Ահա թե ինչու պետք է ուշադիր հետեւել Վրաստանում ստեղծված իրավիճակին ընտրություններից հետո. «Վրացական երազանքը» հաղթել է ընտրություններոմ, բայց դեռ լիովին չի ամրապնդել իր իշխանությունը եւ դժվար է կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հետագայում:

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի