|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Վրացական երազանք» կուսակցությունը ներկայացրել է հոկտեմբերի 31-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակի առաջին քսանյակին, որի առաջին հորիզոնականում գործող վարչապետ Գիորգի Գախարիան է։
Մասնավորապես՝ կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում, որպես վարչապետի թեկնածու, կառաջադրի Գախարիային, իսկ 10-րդ գումարման խորհրդարանի նախագահի թեկնածուն կլինի Արչիլ Թալակվաձեն (գործող նախագահը):
Հիշեցնենք՝ ավելի վաղ քաղաքական ուժն Ախալքալաքում և Նինոծմինդայում որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու առաջադրել էր գործող պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրված Սամվել Մանուկյանին:
Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: