|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը խիստ քննադատել է պետական համակարգում տվյալների պաշտպանության մակարդակը՝ բերելով կոնկրետ օրինակներ։
Նա հիշեցրել է հանգուցյալ Մհեր Սահակյանի դեպքը․
«Մհեր Սահակյանի հետ կապված միջադեպից երեք ժամ հետո Հայաստանի ամենապաշտպանված սերվերներից մեկից՝ Ազգային ժողովի սերվերից, հաքերական հարձակման արդյունքում տեսանյութը հայտնվեց մի կայքում», – ասաց պատգամավորը։
Պատգամավորը պնդեց, որ խնդիրը ոչ թե տեխնիկական անպատրաստվածության մեջ է, այլ քաղաքական որոշումների․
«Քաղաքական որոշմամբ տվյալը կարող է հայտնվել X տեղում, և նույն քաղաքական որոշմամբ այն կարող է յոթ կողպեկի տակ պաշտպանված լինել»։
Նրա խոսքով՝ եթե ստեղծվում են նոր մարմիններ ու գործակալություններ, պետք է հստակ ապահովագրություն լինի, որ անձնական ու պետական կարևոր տվյալները չհայտնվեն կասկածելի հարթակներում․
«Որտեղի՞ց ապահովագրությունը, որ Տարոն Չախոյանի կայքում հերթական տեսանյութը կամ ֆինանսական գործարքի տվյալը չհայտնվի»,- ասաց Մանուկյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։