կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-28 11:33
Տարածաշրջան

Արցախահայության թշնամի Փաշինյանի ու նրա «անձնական սուտասան» Տարոն Չախոյանի հերթական հակահայկական դրսևորումը

Արցախահայության թշնամի Փաշինյանի ու նրա «անձնական սուտասան» Տարոն Չախոյանի հերթական հակահայկական դրսևորումը

Դեկտեմբերի 24-ին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը «ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին» պատասխանելու ժամանակ, ավանդույթ դարձրած, հանդես եկավ բազմաթիվ հակահայկական արտահայտություններով, որոնք առավելապես ուղղված էին Արցախի և արցախահայության դեմ: Օրինակ՝ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը «համաձայն չէ այն մտքի հետ, որ Արցախը պետք է լինի հայկական»:

Չցանկանալով վերստին արձանագրել Ադրբեջանի և Թուրքիայի գլխավոր պրոպագանդիստ Փաշինյանի այս և նմանատիպ այլ դավաճանական հայտարարությունները` հիշեցնենք, որ կապիտուլյանտի հայտարարություններին անմիջապես արձագանքեցին Արցախից: Մասնավորապես՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ «ցանկացած ոք, ով ցանկանում է աջակցել Արցախին, պետք է նախևառաջ հաշվի նստի Արցախի ու արցախահայության կամքի ու նպատակների հետ, կամ պետք է պարզապես չխանգարել»:

Արայիկ Հարությունյանի, ինչպես նաև Արցախի այլ պաշտոնյաների հայտարարությունները, ուղղված Փաշինյանին, սկիզբ դրեցին  երկրում այս իշխանությունների կողմից առանց այդ էլ հրահրվող և  մոլեգնող հակաարցախյան քարոզչությանը:

Այսպես՝ հարկ ենք համարում նշել միայն վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, երկրում ատելություն հրահրող ֆեյքերի համակարգող Տարոն Չախոյանին պատկանող medianews «լրատվականի» իբր անանուն հրապարակումը, որն ակնհայտ ատելություն ու թշնամանք է շնչում դեպի Արցախ ու արցախցին:

Նշված «հոդվածում» տեղ են գտել նիկոլական, հակահայկական հայտնի ձևակերպումներ, որոնցով փորձ է արվում ավելի խորացնել Արցախի ու Հայաստանի միջև անջրպետը: «Արցախի չճանաչված Հանրապետություն», «ով եք դուք առանց մեզ ու մեր գումարների», «միայն ՀՀ քաղաքացիներն են առաջնագծում» և նմանատիպ կեղծ, դեպի Արցախ թշնամություն հրահրող ձևակերպումներով հրապարակման ամբողջական տեքստին հարկ ենք համարում չանդրադառնալ, դրան կարող եք ծանոթանալ վերջում:

Դեռևս պատերազմի վերջին օրերին, երբ որոշվում էր Արցախի ճակատագիրը, «ֆեյքապետ» Չախոյանի ու նրա հովանավոր Փաշինյանի միջև նամակագրության տեսանյութ տարածվեց, որում երևում էր, որ ինֆորմացիոն ամբողջ աղբը ղեկավարվում է անձամբ Փաշինյանի կողմից: Բացի դրանից՝ այս տարվա առաջին ամիսներին ընդդիմության՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների ընթացքում, երբ փակվել էր Բաղրամյան պողոտան (ԱԺ-ի դիմաց միայն), հայտնի սուտասան Չախոյանը դարձյալ ջրի երես դուրս եկավ. մարտի 23-ին, երբ ընդդիմությունը դադարեցրել էր բողոքի ակցիան, Չախոյանն աղտոտված փողոցից լուսանկար էր հրապարակել՝, ակնարկելով, թե իբր «ընդդիմությունը նստացույցից հետո լքել է փողոցը՝ աղբի մեջ թողնելով»: Չախոյանի հերթական մանիպուլյացիան չստացվեց, քանզի մի քանի րոպեների ընթացքում արագ հայտնի դարձավ, որ Չախոյանի հրապարակած լուսանկարը ոչ թե 2021 թ. մարտի լուսանկար է՝ Բաղրամյան պողոտայից, այլ 2017 թ.-ի, այն էլ՝ Ուկրաինայում արված:

Ցավոք, պետք է փաստել, որ Փաշինյանը իր ապազգային «թայֆայի» հետ շարունակում է ղեկավարել Արցախի դեմ արշավը՝ փորձելով վերջնականապես թաղել Արցախն ու Արցախի ապագան` ի հեճուկս հայոց շահի և ի շահ թշնամու: