կարևոր
442 դիտում, 10 ժամ առաջ - 2025-02-06 15:29
Հասարակություն

Փարաքար համայնքն ամեն անգամ մի պատմության մեջ է հայտնվում, մտահոգիչ է․ Գեղամ Մանուկյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Փարաքար խոշորացված համայնքում երեկ հնչած կրակոցներին, որոնց արդյունքում կան զոհեր, ասաց, որ առաջիկայում նախաձեռնելու է քննարկում՝ ակնկալելով ՆԳՆ-ից ստանալ Հայաստանում ապօրինի զենք-զինամթերքի դեմ տարվող պայքարի հետ կապված տեղեկություններ։

Հանձնաժողովի ընդդիմադիր անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանմ էլ նկատեց, որ Փարաքար խոշորացված համայնքը ամեն անգամ նման մի պատմության մեջ հայտնվում է։ Հիշեցրեց՝ նման մի պատմությունից հետո համայնքի ղեկավարը հրաժարական տվեց, բայց հիմա ՔՊ-ն նորից նրան ընտրել է, որպես իր թեկնածու՝ առաջիկա ընտրություններում։