Փոխարժեքներ
30 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.75 |
EUR | ⚊ | € 448.54 |
RUB | ⚊ | ₽ 4.6259 |
GBP | ⚊ | £ 513.96 |
GEL | ⚊ | ₾ 141.34 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ վարչության նորընտիր անդամներով նիստը նախատեսվում է իրականացնել նոյեմբերի սկզբին: Բանն այն է, որ այժմյան ՔՊ վարչության նիստի լիազորությունները ավարտվում են հոկտեմբերի 29-ին, ու մոտ մեկ ամիս դեռեւս ՔՊ-ականները «հին» դեմքերով են վարչության նիստն իրականացնելու:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին կայացան ՔՊ վարչության անդամների ընտրությունները, որտեղ նոր կազմում ընգրկվեցին 20 ՔՊ-ականներ:
Էլեկտրոնային քվեարկությունը անցավ անհասկանալի արդյունքներով, ՔՊ-ականներին Փաշինյանը հրահանգեց նաեւ ձեռքով հաշվել 917 քվեաթերթիկները, ինչը տեւեց մոտ 3 օր: Հաշվեցին ու հաշվեցին, եւ ի վերջո հայտարարեցին, որ ստացվել է ձայների այսպիսի պատկեր.
1. Փաշինյան Նիկոլ Վովայի- 826
2. Պապոյան Գեւորգ Հարությունի- 707
3. Ալեքսանյան Վահագն Հովիկի- 688
4. Պապիկյան Սուրեն Ռաֆիկի- 665
5. Կոնջորյան Հայկ Արսենի- 648
6. Հարությունյան Արայիկ Էդուարդի- 625
7. Ռուբինյան Ռուբեն Կարապետի- 606
8. Թորոսյան Արսեն Գեւորգի- 596
9. Պետրոսյան Ռոմանոս Վանիչկայի- 567
10. Խուդաթյան Դավիթ Հովհաննեսի- 562
11. Սիմոնյան Ալեն Ռոբերտի- 527
12. Ղազարյան Ալխաս Աղաբեկի- 513
13. Ջուլհակյան Արուսյակ Թովմասի- 439
14. Գաբրիելյան Վիլեն Կարենի- 435
15. Հակոբյան Հասմիկ Արմենի- 434
16. Սանոսյան Գնել Հենզելի- 432
17. Ավինյան Տիգրան Արմենի- 422
18. Խաչատրյան Արմեն Էդմոնդի- 420
19. Բաղդասարյան Նազելի Հրաչի- 416
20. Մանավազյան Արուսյակ Լեւոնի- 405»։