|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ՝ ժամը 18:00-ին, ավարտվել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի թեկնածուների առաջադրումը։
Մեր տեղեկություններով՝ առաջադրվել են երկու թեկնածու՝ ՔՊ-ական պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը և Արթուր Հովհաննիսյանը։
Մեր աղբյուրները փոխանցում են, որ այսօր երեկոյան ՔՊ վարչությունը կրկին հավաքվելու է՝ այս անգամ խմբակցության ղեկավար ընտրելու նպատակով։
Թիմում կարծում են, որ Արուսյակ Մանավազյանն այս ժամանակահատվածում հասցրել է թիմում լուրջ դեր ունենալ, ու հավանական է, որ հենց Մանավազյանն էլ ընտրվի խմբակցության ղեկավար։
Հիշեցնենք, որ Արուսյակ Մանավազյանը համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահելի թիմակիցներից մեկը։ Նա նախկինում աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես հաշվապահ, իսկ ներկայում զբաղեցնում է կուսակցության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: