Փոխարժեքներ
27 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Գագիկ Ասատրյանը անդրադարձել է այսօր ԱԺ-ում տեղի ունեցած լսումներին, նշելով.
«Էսօրվա լսումների մասնակիցների մեծամասնության մոտ ամեն ինչ ու ամեն բան խառնվել էր իրար, քանի որ շատ մարդիկ երեկ թեզեր էին ստացել, տեքստեր էին գրել, տանջվել-չարչարվել էին, որ էսօր գլխակորույս ձևով նորից նիկոլի մնալը կապեին «Հայաստան» դաշինքի չմիանալու հետ, էն էլ Իշխան Սաղաթելյանը չալարեց, գնաց դարակի մեջից հանեց ստորագրությունները, ցույց տվեց, ասեց՝ «խնդրեմ՝ վերցրեք ու ռացիոնալ ժամկետում նիկոլին լարեք»:
Նախապես պլանավորված սակայն քաղաքական խոսույթի սնանկության պայմաններում, արդեն, լսումները վերածվեցին հերթական բեմականացման, որն իրենից արդեն 168-ի տաղավար էր հիշեցնում: Լավ ա մեջները մի կիսախելագար գտնվեց, որ ներկայանալով էլիտա, բարձրացրեց ներկաներից շատերի սրտի բաղձանքը՝ «Քոչարյանի մեկուսացումը քաղաքականությունից»:
Էրեխեք, եթե հեքիաթներ ու արկածներ շատ եք սիրում, ԱԺ-ից ոչ շատ հեռու հայտնի մանկապարտեզ կա, կարաք գնաք էնտեղ ու ձեր «թիթեռնիկներն» էնտեղ նկարեք, էդ բուդդիստ-«քրիստոնյա» կիսախելագարին էլ տարեք որպես դայակ, թող Շիվայից ու Բոդխիդխարմայից հեքիաթներ պատմի:
Հ.Գ. Մեկ ա, Դիանա Գրիգորյանի «սերիալների» լեվելին չեք հասնի, քանի որ ձեր ստեղծած 7-ամյա սերիալի վերջը բորորին ա հայտնի»: