կարևոր
673 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-26 17:34
Աշխարհ

Էրդողանին եւ նրա ընտանիքին մեղադրում են Իրաքի քրդական շրջանից նավթի տարանցման ժամանակ մեքենայությունների մեջ

Էրդողանին եւ նրա ընտանիքին մեղադրում են Իրաքի քրդական շրջանից նավթի տարանցման ժամանակ մեքենայությունների մեջ
Ընդդիմադիր բարձրաստիճան պատգամավորը մեղադրել է Էրդողանին եւ նրա ընտանիքին Ջերսի կղզում գրանցված ստվերային ընկերության միջոցով ֆինանսական ծածկույթ կազմակերպելու մեջ: Նրա խոսքով՝ Էրբիլում (Իրաքի հյուսիսում գտնվող Քրդական ինքնավար շրջանի վարչական կենտրոն) «տարածաշրջանային կառավարությունից» ստացված նավթի տարանցումից ստացված ավելի քան 1 մլրդ դոլարի եկամուտն անհետացել է մինչ նշված ընկերության լուծարումը:

Խրհրդարանի ընդդիմադիր պատգամավոր  եւ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) կուսակցության փոխնախագահ Դենիզ Յավուզըլմազը հայտարարում է՝ անհետացած միջոցները կապված են եղել թուրքական էներգետիկ ընկերության հետ (ԹԷԸ), որը նա համարում է շինծու կառույց, որը ստեղծվել է 2012 թ-ին Էրբիլից իրաքա-թուրքական խողովակաշարով տեղափոխվող հում նավթի դիմաց վճարումներ ստանալու համար: «2014 – ի մայիսի 21-ից մինչեւ 2018 թ-ի սեպտեմբերի 30-ն ընկած ժամնակահատվածում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարությունը 2,32 միլիարդ դոլարի տարանցիկ վճարումներ է կատարել վառելիքաէներգետիկ համալիրի օգտին», - ասվում է Յավուզըլմազի հայտարությունների շարքում: - Միայն 1,17 միլիարդ դոլար է փոխանցվել Թուրքիայի պետական խողովակաշարերի օպերատոր BOTAŞ-ին: Մնացած 1,15 միլիարդ դոլարը գոլորշիացել է Ջերսիում։ Իսկ այն բանից հետո, երբ այդ գումարն անհետացավ, ընկերությունը նույնպես անհետացավ»։

Ըստ Յավուզիլմազի՝ ԹԷԸ -ը միտումնավոր ստեղծվել է որպես BOTAŞ-ի բազմամակարդակ դուստր ձեռնարկություն՝ «մատրյոշկայի» սկզբունքով, ինչը դժվարացնում է ֆինանսական վերահսկողությունը: Ընկերությունը գրանցվել է Ջերսի կղզում՝ հայտնի օֆշորային ֆինանսական կենտրոնում, Թուրքիայի անունից տարանցման համար վճարումներ ստանալու համար։  

Ֆինանսական տարաձայնություններն ակնհայտ են դարձել Թուրքիայի դեմ Իրաքի նախաձեռնած արբիտրաժային դատավարության ընթացքում՝ կապված խողովակաշարի մասին համաձայնագրերի ենթադրյալ խախտւոմների հետ, հայտարարում է Յավուզըլմազը, որը վկայակոչում է Deloitte ընկերության կողմից քրդական նավթի վաճառքից ստացված եկամուտների աուդիտը եւ միջազգային արբիտրաժային դատարանի 2023ի վերջնական որոշումը, որի համաձայն Էրբիլը նավթամթերքը մեկ բարելի դիմաց վճարում էր 3,5 դոլար՝ որպես վիճելի ժամանակահատվածում տարանցման վճար: «Այժմ կառավարությունը սեփական տվյալների հիման վրա ընդունում է՝, գումարը չի հասել BOTAŞ-ին։ Դա հաշվապահական սխալ չէ: Սա միլիարդները արտասահման դուրս բերելու կազմակերպված գործողություն է»։

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ մեղադրել է կառավարությանն՝ ապացույցները ոչնչացնելու փորձի մեջ, երբ միջազգային ասպրեզում հարցեր են առաջացել վառելիքաէներգետիկ համալիրի գործունեության վերաբերյալ: Նրա խոսքով՝ 2021ի հունիսին կառավարությունն Անկարայում գրանցել է նոր կազմակերպություն՝ ճիշտ նույն անունով՝ թուրքական էներգետիկ ընկերություն։ Երկու ամիս անց ջերսիի ընկերությունը պաշտոնապես լուծարվեց եւ հանձնվեց նույն անունով նորաստեղծ կազմակերպությանը:

«Այդ մանեւրը ոչ այլ ինչ էր, քան ճարպիկ հնարք։ Փակելով ընկերությունը Ջերսիում եւ ստեղծելով դրա նմանակը Անկարայում՝ կառավրոությունը ձեւացնում էր, թե ԹՔԸ-ն այս ամբողջ ընթացքում սովորական պետական ձեռնարկություն է եղել։ Հաշվիչ դատարանի հետագա զեկույցները խոսում են միայն Անկարայի ընկերության մասին, այլ ոչ թե Ջերսիի: Օֆշորային ընկերությունը ոչ մի անգամ աուդիտ չի անցել։ Ոչ մի պետական աուդիտոր երբեք չի եղել Ջերսիում», - ասում է Յավուզըլմազը, ով իշխանութոյւնների հնարքը համարում է «ծխածածկույթ, որը կոչված է թաքցնելու կասկածելի ֆինանսական հոսքերը»՝ կարծեով, որ խոսքը գնում է ավելի մասշտաբային սխեմայի մի մասի եւ իշխող կուսակցության քաղաքական խորամանկության մասին, որը թուրքական պետությունը միջազգային իրավական ռիսկի է ենթարկում:

Բնականաբար, իշխանությունները հերքում են բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով կեղծ եւ քաղաքական դրդապատճառներով։ Ak-Sarah-ի կապի գրասենյակի գրավոր հայտարարության մեջ ասվում է՝ սոցիալական լրատվամիջոցների գրառումները, որոնք պնդում են, որ բյուջեի դեֆիցիտը կազմում է 1,4 միլիարդ դոլար, «ամբողջովին անհիմն են եւ ապատեղեկատվություն եւ «սեւ քարոզչություն» են ներկայացնում»: BOTAŞ-ի ընդհանուր եկամուտը խողովակաշարային տրանսպորտից 2014 թ-ից 2018-ականներին կազմել է 1,48 միլիարդ դոլար, եւ որ արբիտրաժի որոշման մեջ չի նշվում, որ Թուրքիան վաստակել է 2,32 միլիարդ դոլար, ասվում է հայտարարության մեջ: Պաշտոնական վարկածի համաձայն՝ վառելիքաէներգետիկ համալիրը պետական ընկերություն է, որի եկամուտներն ու ծախսերը պատշաճ կերպով հաշվառվում են, ստուգվում դատարանների կողմից եւ քննվում խորհրդարանի պետական ձեռնարկությունների կոմիտեի կողմից:

Ընդդիմության մեղադրանքները շոշափում են «քրդական» նավթի արտահանման հատուկ սխեմաների հետ կապված վաղեմի տարաձայնությունները, ըստ Մ.աս-Սուդանի կառավարութայն, որոնք խախտում են 1973 թ-ին ստորագրված եւ 1975 թ-ին վավերացված Իրաքի եւ Թուրքիայի միջեւ խողովակաշարի կառուցման մասին համաձայնագիրը: Համաձայնագիրն ու դրան հաջորդած արձանագրությունները թույլ էին տալիս իրաքյան նավթի արտահանումը հյուսիսային հարեւանի տարածքով, սակայն Բաղդադը պնդում է՝ Անկարան անօրինական է գործել՝ 2014-2018-ականներին թույլ տալով Իրաքյան Քրդստանից անկախ արտահանում՝ շրջանցելով իրաքյան նավթի իրացման SOMO դաշնային ընկերությունը:

հայտնի է՝ ձգձգված վեճը Փարիզում հանգեցրել է երկար տարիների արբիտրաժային դատավարության, որի գագաթնակետը դարձել է 2023 թ-ի մարտին մասամբ հօգուտ Իրաքի կայացված որոշումը, որը Թուրքիային պարտավորեցնում է փոխհատուցում վճարել։  Դատավճռի հրապարակումից հետո Անկարան ժամանակավորապես դադարեցրել է քրդական նավթի արտահանումը՝ քրդական ինքնավարությունը զրկելով եկամտի կենսական աղբյուրից: Մատակարարումները վերսկսվել են միայն հետագա բանակցություններից հետո, բայց դեռ զգայուն են քաղաքական տարաձայնությունների նկատմամբ:

Պակաս կարեւոր չէ նաեւ այն, որ վառելիքի եւ էներգետիկ համալիրի հետ կապված ֆիննսական մեքենայությունների մեղադրանքները հիշեցնում են նաեւ Էրդողանի որոշ հարազատների նկատմամբ նախկին հավակնությունների մասին։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները բազմիցս մատնանշել են ենթադրյալ կապերը պետության ղեկավարի ընտանիքի եւ էներգառեսուրսների առեւտրով զբաղվող ընկերությունների, այդ թվում՝ Powertrans-ի միջեւ, որը ժամանակին ձեռք է բերել Քիրքուքի նավթային դաշտերից ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտով նավթ տեղափոխելու բացառիկ իրավունքներ: Այս կասկածներն ուժեղացան 2016ին, երբ WikiLeaks-ը հրապարակեց Էրդողանի փեսայի եւ էներգետիկայի նախկին նախարար Բերաթ Ալբայրաքի բազմաթիվ էլեկտրոնային նամակներ, որոնցից հետեւում էր՝ նա առնվազն 2012ից վերահսկում էր Powertrans-ի գործունեության որոշ ասպեկտներ: Ընկերության ղեկավարները Aibarlak-ից հավանություն են խնդրել կադրային հարցերի վերաբերյալ՝ ներառյալ նոր աշխատակիցների աշխատանքի ընդունումը եւ աշխատավարձի հաշվարկը եւ այլն:

Ընդդիմադիր քաղաքական գործիչներն այդ փաստաթղթերն օգտագործել են որպես ընկերության կառավարմանը Էրդողանի ընտանիքի անմիջական մասնակցության ապացույց, ինչի հետ կառավարոթյունում չեն համաձայնել: Մոտ 10 տարի առաջ Powertrans ընկերության հասցեին նոր մեղադրանքներ հնչեցին՝ կապված «Իսլամական պետության» կողմից նավթի ապօրինի վաճառքի հետ, որի զինյալները որոշ ժամանակով տիրացել են Սիրիայի եւ Իրաքի նավթահանքերին: Հաղորդվում էր՝ Powertrans ընկերության կողմից տեղափոխվող նավթի մի մասը չի հայտնվել վերաարտահանման նավահանգիստ, այլ ապօրինի վաճառվել է թուրքական ներքին շուկայում: Ահաբեկիչների կողմից նավթի մաքսանենգությանը Powertrans ընկերության մասնակցության կասկածները հետաքննություն չեն ստացել Էրդողանի կառավրության ճնշման ներքո:

Վառելիքաէներգետիկ համալիրի շուրջ ներկայիս վեճերը բորբոքվեցին հենց այն պահին, երբ Անկարան որոշեց չեղարկել Բաղդադի հետ նավթի տարանցման մասին բազմամյա համաձայնագիրը, որի ժամկետը լրանում էր 2026 թ-ի հուլիսին։ Էրդողանի եւ այլ պաշտոնյաների խոսքով՝ այդ քայլը կոչված էր հող նախապատրաստել Թուրքիայի շահերից ավելի շատ բխող նոր համաձայնագրի շուրջ բանակցոթյունների համար, որն անպայման պետք է ներառի նավթամուղի ենթակառուցվածքի լիարժեք օգտագործումն ապահովող մեխանիզմներ, Ինչպես ընդգծել է էներգետիկայի նախարար Ալպարսլան Բայրաքթարը:

Գործարքի չեղարկման համար ընտրված ժամանակը եւ ԹԷԸ-ի նկատմամբ ընդդիմության մեծ ուշադրությունը վերսկսելու համար մեծ նշանակություն ունի: Արբիտրաժային դատավարություններ, խաթարված հարեբրություններ Բաղդադի հետ գործող համաձայնագրերի չեղարկումից հետո նավթամուղի աշխատանքի իրավական ասպեկտների անորոշությունը քաղաքականապես սուր խնդիր է մնում Թուրքիայի ներսում եւ կարող է բացասաբար անդրադառնալ մակրոռեգիոնալ էներգետիկ հանգույցի վերածվելու նրա հավակնոտ ծրագրերի վրա։

 

Ալեքսանդր Գրիգորեւ

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի