|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մայրաքաղաք Անկարայում մարտի 13-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Թուրքիայի զինված ուժերը ռմբակոծել Իրաքի քրդական թիրախները. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Sondakika.com լրատվակայքի տեղեկացմամբ՝ թուրքական կողմից ռմբակոծվել են Իրաքի հյուսիսում տեղակայված` Քուրդիստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ-PKK) ճամբարները:
Զինված ուժերի գլխավոր շտաբը մարտի 13-ի լույս 14-ի գիշերը՝ 03.20-ից 05.30-ի սահմաններում, F 16 և F4 2020 ռազմական ինքնաթիռներով ռազմաօդային գործողություն է իրականացրել Քանդիլ և Գարա շրջաններում գտնվող` PKK-ի ռազմամթերքի պահեստների ու ապաստարանների ուղղությամբ: Նշվում է, որ Քանդիլում և Գարայում տեղակայված 18 թիրախները 30 անգամ ռմբակոծվել են և ամբողջությամբ ոչնչացվել: