Իրաքի քրդերը Քրդական աշխատավորական կուսակցությանը կոչ են անում հեռանալ
Իրաքյան Քուրդիստանի կառավարությունը կոչ է արել Քրդական աշխատավորական կուսակցությանը զինյալներին դուրս բերել իր տարածքից, որպեսզի կանխարգելվի թուրքական ավիահարվածներից խաղաղ բնակիչների սպանությունը:
Իրաքյան Քուրդիստանի առաջնորդները նաեւ կոչ են արել բանակցություններ սկսել Քրդական աշխատավորական կուսակցության եւ Թուրքիայի միջեւ:
Թուրքական պաշտոնական տվյալներով մեկ շաբաթվա ընթացքում սպանվել է 260 քուրդ գրոհային: