|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Հուսահատվել չկա՛, ընկճվել չկա՛… վստահ եղեք, մեր պայքարը հանուն արժանապատիվ Հայաստանի ավելի ուժգին է դառնալու: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը:
«Սիրելի հայրենակիցներ, համախոհ ընկերներ:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց ձայնը վստահել են «Հայաստան» դաշինքին: Մենք ձեր ձայնին տեր ենք լինելու: Չնայած ահռելի խախտումներին, մենք ստացանք գրեթե 300.000 քվե, ինչը հուսադրող է և չափազանց պարտավորեցնող:
Շնորհակալ եմ մեր մեծ թիմի բոլոր անդամներին, ովքեր անտեսելով տարատեսակ ճնշումները, միացան մեզ և պայքարում են հանուն ուժեղ Հայաստանի: Վստահեցնում եմ, որ մենք միասին կարևոր գործեր ունենք առջևում:
Հուսահատվել չկա՛, ընկճվել չկա՛… վստահ եղեք, մեր պայքարը հանուն արժանապատիվ Հայաստանի ավելի ուժգին է դառնալու»,- գրել է նա: