Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալիևը մեկ անգամ հայտարարեց, որ ՀՀ որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյա չպետք է Արցախ գա, և ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանի այցից հետո որևէ բարձրաստիճան պաշտոնյա այլևս չի մեկնել Արցախ, իսկ այս տարվա դեպքում ուղղակի խայտառակություն է։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նրա խոսքով՝ ՀՀ իշխանությունը փորձում է խուսափել այդ հարցի պատասխանից, թե ինչու ո՛չ վարչապետը, ո՛չ ԱԺ նախագահը, ո՛չ հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության հռչակման օրը չմեկնեց Արցախ։
«Կառավարության նիստում էին ասել,՝ լավ էլի, եկեք մի քաղաքականացրեք էդ հարցը, իսկ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի շնորհավորանքում ավելի շատ ցավ կար, կարծես ոչինչ չի եղել»,- ասել է պատգամավորը։
Խոսելով 8-րդ գումարման ԱԺ-ի աշխատանքների մասին՝ բանախոսը նշեց, որ անցնող մեկ ամիսը վկայեց, որ այս իշխանությունը խորհրդարանում գործ ունի լրիվ այլ ընդդիմության հետ, և այդ մասին են խոսում նույն Փաշինյանին ուղղված հարցապնդումները, որից հետո նա արդեն չդիմացավ, ու նյարդերը տեղի տվեցին։
Մանրամասները՝ տեսանյութում