կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-07 16:01
Քաղաքական

«Շարունակելու ենք մեր պայքարը». ոստիկանությունը կանխեց «Հանուն Շուշիի» ակցիան

Մեր խաղաղ ակցիան ավարտում ենք, բայց շարունակելու ենք մեր պայքարը: Ակցիայով մենք ուզում էինք հերթական անգամ բարձրաձայնել, որ Շուշին եղել է ու կլինի հայկական, եւ այս 30 տարվա ընթացքում այնտեղ իրականացվել են մեծածավալ կառուցապատումներ. Yerkir.am-ի հաղորդմամբ՝  ասաց ՆԱՈՒՄ վարչության անդամ Արփի Աբրահամյանը կառավարության շենքի առջեւ բողոքի ակցիայի ժամանակ:

«Ասվածի վառ ապացույցը ձեռքիս պաստառն է»,- ասաց ակցիայի մասնակիցը, ապա լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց պաստառի վրա պատկերված՝  տարբեր ժամանակաշրջանների Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին:

Նշենք, որ այսօր ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ակցիա է իրականացնում կառավարության շենքի առջեւ՝ հերթական անգամ ի ցույց դնելով Նիկոլ Փաշինյանի խոսքի, գործի եւ իրականության անհամապատասխանությունը։ Մինչ ակցիայի մեկնարկը՝ ոստիկանության աշխատակիցները կառավարության առջեւ հավաքված քաղաքացիներին հորդորեցին բարձր չխոսել, չգոռալ, վիրավորական արտահայտություններ չհնչեցնել, ապա, հորդորից մի քանի րոպե անց, սկսեցին խաղաղ ցուցարարներին բերման ենթարկել։

Մանրամասները դիտեք տեսանյութում։