|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանը ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր ֆինանսական շուկա է ձևավորում։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Մոսկվայի ֆինանսական համաժողով-2025-ի մասնակիցներին ուղղված իր ելույթում։
«Ինչ վերաբերում է ԵԱՏՄ մեր գործընկերներին, ապա մենք արդեն աշխատում ենք նրանց հետ ընդհանուր ֆինանսական շուկա ձևավորելու ուղղությամբ։ Ռուսաստանը արժեթղթերի անդրսահմանային առևտրի թույլտվության մասին համաձայնագիր է ստորագրել», - ասել է Միշուստինը։
ՌԴ կառավարության ղեկավարն ընդգծել է նաև ֆոնդային շուկայի նկատմամբ վստահության բարձրացման անհրաժեշտությունը։