|
Փոխարժեքներ
05 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ԵԱՏՄ-ում 2024 թ. 1-ին կիսամյակի տվյալներով` ՀՆԱ-ն ավելացել է 4,5 տոկոսով։ Այդ մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նրա խոսքով` ՀՆԱ-ի աճին նպաստել են ներպետական տնտեսական զարգացումները, ներդրումների բարձր ակտիվությունը, պահանջարկի ավելացումը։
Միշուստինն ավելացրեց, որ հունվարից հունիս ամիսներին ԵԱՏՄ արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 4.8 տոկոսով, գյուղարտադրանքի ծավալը` 3.5 տոկոսով, կատարված շինաշխատանքների ծավալը` 4 տոկոսով, մանրածախ առևտրաշրջանառության ծավալը՝ գրեթե 8.5 տոկոսով։
«Միության ներքին շուկան գնալով էլ ավելի նշանակալի է դառնում անդամ պետությունների համար», - ընդգծեց նա։
ՌԴ վարչապետի խոսքով` 2024 թ. 1-ին կիսամյակում փոխադարձ առևտուրն աճել է 5.7 տոկոսով, իսկ ազգային արժույթի մանսաբաժինը հաշվարկներում կազմում է մոտավորապես 90 տոկոս։