|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) բաժինը Ռուսաստանի հետ փոխադարձ առևտրի ծավալում 2024 թվականին աճել է՝ գերազանցելով 15,5%-ը: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ ելույթ ունենալով ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում:
«Մեր պետությունների համար Համագործակցության շուկան մնում է ոչ միայն կարևոր, այն առանցքային է արտաքին առևտրային շրջանառության բնագավառում: Ըստ անցյալ տարվա արդյունքների՝ Ռուսաստանի ապրանքաշրջանառության մեջ ԱՊՀ երկրների բաժինը գերազանցել է 15,5%-ը. դա ավելի է, քան նախորդ տարի», - նշել է նա: