|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում առցանց առևտրի հարթակների համար աշխատանքի միասնական կանոններ կգործեն։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի վերաբերյալ հաստատվող համաձայնագիրը նախատեսված է պաշտպանելու ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների շահերը։ Բիզնեսների համար կգործեն միասնական և հստակ կանոններ, քաղաքացիների համար էլ հասանելի կլինի ապրանքների ավելի լայն տեսականի։
Նա նաև հիշեցրել է, որ հոկտեմբերի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ կմտնի «Հարթակային տնտեսության մասին» օրենքը, որը թափանցիկ կանոններ կսահմանի այս ոլորտի համար։
ՌԴ վարչապետը կոչ է արել թարմացնել ապրանքների համապատասխանության գնահատման տվյալները ռուսական թվային հարթակներում ապրանքների առաջխաղացման համար։
Միշուստինը հավելել ել է, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցում կատարելը կարագացնի վարչարարական ընթացակարգերը և կհեշտացնի լոգիստիկան։