|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱՊՀ երկրները կարող են միանալ ԵԱՏՄ-ում ստեղծված միասնական մաքսային տարանցիկ համակարգին։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Դուշանբեում ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։
«ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ամրապնդման նպատակով միասնական մաքսային տարանցիկ համակարգի մասին համաձայնագիր է ընդունվել։ Այն բաց է բոլոր երկրների համար, թույլ է տալիս միանալ փոխադրումներին միության տարածքով, կրճատել բիզնեսի ծախսերը և բարձրացնել անդրսահմանային փոխադրումների անվտանգության մակարդակը», - ասել է Միշուստինը։
Ռուսաստանի վարչապետը հրավիրել է ԱՊՀ գործընկերներին միանալ նման մեխանիզմի։