կարևոր
673 դիտում, 56 րոպե առաջ - 2026-08-07 11:09
Քաղաքական

ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկա կա․ Միխայիլ Միշուստին

ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկա կա․ Միխայիլ Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը Ղազախստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ ԵԱՏՄ երկրներում մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկա կա գլոբալ մարտահրավերների պայմաններում, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուրն աճում է։

«Նույնիսկ գլոբալ մարտահրավերները հաշվի առնելով՝ մակրոտնտեսական ցուցանիշների դրական դինամիկա ենք տեսնում։ Հունվար-մայիսին աճել է իրական համախառն ներքին արդյունքը, ինչպես նաև արդյունաբերական արտադրությունը, գյուղատնտեսությունը և մանրածախ առևտուրը։ Աճում է նաև մեր փոխադարձ առևտուրը», - ասել է Միշուստինը։

Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների կառավարությունները շարունակում են համատեղ աշխատել եվրասիական ինտեգրացիան ամրապնդելու ուղղությամբ և կատարում են իրենց ղեկավարների սահմանած խնդիրները։

Ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման շրջանակներում «հնգյակի» պետությունների բրոքերներին հնարավորություն կտրվի մասնակցել միության բոլոր երկրների բորսաներում աճուրդներին:

Դա կծառայի ներդրումային համագործակցության ընդլայնմանը։